211652_close_icon
views-count28231 դիտում article-date 21:35 06-01-2019

Շիրակի մարզի Վարդաքար գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ջրօրհնեքի պատարագ. ներկա էր նաև խաչքավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Վարդաքար գյուղում տեղի ունեցավ ջրօրհնեքի պատարագ։ Պատարագին ներկա էին գյուղի բնակիչները։ Խաչքավորը գյուղաբնակ Արմեն Գալստյանն էր, ով դարձավ Սուրբ Խաչ եկեցեղեցու խաչի քավորը։ Գյուղի բնակիչների հավատքը մեծ է դեպի Հայ առաքելական եկեղեցին և դրա վառ ապացույցն է վերջերս գյուղում տեղադրված մոտ 5 մետր բարձրության խաչը։ Պատարագի ավարտից հետո քահանա Տեր Վիգենի ուղեկցությմամբ խաչը տեղափոխվեց խաչքավորի բնակարան, որտեղ ընդտանիքի անդամների հետ մեծ շուքով նշվեց խաչի մուտքը բնակարան, իսկ հետո քահանան օրհնեց խաչքավորի տունը։ Լուսանկարները՝ Հարթեն Գալստյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 250+
250+

Նմանատիպ նյութեր