44911 դիտում
18:06 29-11-2021
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Լեռնակերտ գյուղը կապող կամրջի մի հատված փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ու կա վտանգ, որ փլուզումը կշարունակվի ու գյուղի կապը արտաքին աշխարհից կկտրվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե կամրջի որոշ հատված փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան և նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարակա ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանի հետ սահմանազատել են տարածքը, իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Վարդգես Հարոյանն ու Գագիկ Կարապետյանը գյուղի սկզբնամասում ծառայութուն են կատարում և նշված հատվածով անցնող վարոդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ուշադիր լինեն:
Համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը տեղեկությունը օպերատիվորեն փոխանցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն արդեն ժամանում են գյուղ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամուրջը կառուցվել է 60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝ 6 մետր: Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝ մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39604 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է