Սիբիրում 8 000 մարդ փրկվել է հրդեհից
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ ավիացիան հրդեհից պաշտպանել է Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզի չորս բնակավայրեր, որտեղ ավելի քան 8 000 մարդ է ապրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է չորս ինքնաթիռ, օգտագործվել է 282 տոննա ջուր:
Փրկարարների գործողությունների շնորհիվ կրակը չի տարածվել: