Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիայի միապետի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիա ժամանելիս խախտել է «դրես կոդն» ու երկրի միապետի հետ հանդիպմանը հրաժարվել է գլխաշորով ներկայանալ:
Ինչպես նշում է The Independent-ը, Մերկելը հետևել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի օրինակին: Նախկինում «դրես կոդը» խախտել են նաև Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման: