Իրանցի շախմատիստուհուն հավաքականից հեռացրել են գլխաշոր կրելուց հրաժարվելու համար
Շախմատի պատանեկան աշխարհի պատանեկան 6-ակի չեմպիոն, 18-ամյա Դորսա Դերահշանիի հեռացրել են Իրանի հավաքականից, երբ վերջինս հրաժարվել է գլխաշոր կրել Ջիբրալթարում ընթացող միջազգային մրցաշարում:
Թիմից հեռացվել է նաև շախմատիստուհու կրտսեր եղբայրը` իսրայելցի շախմատիստի հետ խաղալու համար:
Աղջիկը, որը սովորում է Իսպանիայում և նրա եղբայրը, մրցաշարին մասնակցելու համար ինքնուրույն էին գրանցվել: Իրանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մերդադ Փեհլևանզադեն հայտարարել է, որ նրանց մասնակցությունը այդ մրցաշարերին լուրջ հետաքննության առիթ է հանդիսանալու: «Իրանի հավաքականում նրանք այլևս չեն լինի», ասել է Փեհլևանզադեն:
Դորսայի եղբայրը` 15-ամյա Բորնե Դրահշանիին էլ մեղադրել են իսրայելցի գրոսմայստեր Ալեքսանդր Խուզմանի հետ խաղալու համար, որը վիճակահանության արդյունքում էր ստացվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Dorsa Derakhshani,Iranian #chess champion expelled from national team for not wearing the veil.#ForcedHijab pic.twitter.com/IAZxiCmcdq
— Darya Safai (@SafaiDarya) 20 февраля 2017 г.