Բաքվի մարաթոնին մասնակցել են Ալիևի աղջիկները, ԱԱԾ ղեկավարը, կրթության նախարարը և այլ պաշտոնյաներ
Բաքվում այսօր կազամակերպված մարթոնին մասնակցել են Իլհամ Ալիևի աղջիկները՝ Լեյլա Ալիևան և Արզու Ալիևան, Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Մադաթ Գուլիևը, Պետսահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը, Կրթության նախարար Միքայիլ Ջաբարովը, առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքվի մարաթոնը կազմակերպվել է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի նախաձեռնությամբ:
Վազքուղու երկարությունը 21 կիլմետր է: Մարաթոնը սկսվել է առավոտյան և տևել է 4,5 ժամ: