Լը Պենը հաղթելու դեպքում վարչապետ կնշանակի Դյուպոն-Էնյանին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը նախընտրական դաշինք են ստեղծել նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ: Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել են առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլյա Դյուպոն-Էնյանը համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին կպայքարենք մեր ծրագիրն իրականացնելու համար»,- ասել է Մարին Լե Պենը:
Նա նշել է, որ կարևոր է համարում այս քայլը և տեղեկացրել, որ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Դյուպոն-Էնյանին կնշանակի վարչապետ:
Հիշեցնենք. որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքում «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը անցել են երկրորդ փուլ, որը նշանակվել է մայիսի 7-ին: