«Տոտենհեմը» կրկնեց 57 տարվա վաղեմության ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 28-րդ տուրի հետաձգված խաղում 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:
Պոչետինոյի թիմը առաջնությունում տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը. դա ակումբի լավագույն հաղթարշավն է վերջին 57 տարվա ընթացքում:
Վերջին անգամ լոնդոնցիներին հաջողվել է 8 անընդմեջ հաղթանակ տանել 1960 թվականի հոկտեմբերին. այն ժամանակ շարքը կազմել է 13 հաղթանակ:
Բացի այդ, «Տոտենհեմը» ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում վաստակած միավորների քանակով նոր ռեկորդ սահմանեց. 74 միավոր: