«Մանչեսթեր Սիթին» կրկնեց 57 տարվա ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփոնին» և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
14 տուրից հետո Գվարդիոլայի թիմը վաստակել է 40 միավոր, ինչը Անգլիայի առաջնությունների պատմության ռեկորդի կրկնությունն է:
Վերջին անգամ 57 տարի առաջ նման ցուցանիշ է արձանագրել «Տոտենհեմը՝ 1960/61 մրցաշրջանում (եթե լոնդոնյան ակումբի հաղթանակները գնահատենք 3 միավոր, քանի որ այն ժամանակ հաղթանակի համար 2 միավոր էին վաստակում):