211652_close_icon
views-count4665 դիտում article-date 14:19 08-12-2016

Մադրիդի «Ռեալը» կրկնեց 27 տարվա վաղեմության իր ակումբային ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 2:2 [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103460/]խաղալով[/url], Մադրիդի «Ռեալը» իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 34 և կրկնեց ակումբային ռեկորդը, որը գրանցվել էր 1989 թվականի ապրիլին` գլխավոր մարզիչ Լեո Բենխակերի օրոք: Վերջին անգամ «Ռեալը» պարտվել էր այս տարվա ապրիլի 6-ին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվելով «Վոլֆսբուրգին»: «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ռեկորդի կրկնությունը. «Շնորհավորում եմ բոլոր խաղացողներին, որոնց շնորհիվ է հաջողվել նման արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք շարունակել շարքը, ինչի համար շատ բան ենք անում», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր