Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց. ԱՀ ՊԲ
Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
[img]http://shamshyan.com/ups/images/0596286001493272312705467.jpg[/img]