Ֆերնանդինյո. Դոնեցկի մարզադաշտը գրաված մարդիկ ահաբեկիչներ են
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն մեկնաբանել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից «Դոնբաս Արենայի» ազգայնացումը:
«Դա երկրում ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկն էր: Մենք դրանց կարող ենք ահաբեկիչներ անվանել: Նրանք եկան քաղաք, այնտեղ գրավեցին նաւ մյուս խոշոր շենքերն ու շինությունները», ասել է Ֆերնանդինյոն:
Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում հանդես է եկել 2005-2013 թվականներին, անցկացրել 284 խաղ, դարձել 53 գոլի հեղինակ:


