«Իսլամական պետությունը» պլանավորում է փախստականների տեսքով ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա
«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարությունը պլանավորում է փախստականների տեսքով ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը: Զինյալների այդ մտադրությունը հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններին, որոնք զբաղվում են «Իսլամական պետության» ղեկավարության միջև բանակցությունների վերծանմամբ:
Ակնկալվում է, որ 4 մարդուց բաղկացած ահաբեկիչների խումբը սիրիացի փախստականների հոսքի հետ մեկտեղ կհայտնվի Թուրքիայում, որտեղից էլ նրանք կեղծ անձնագրերով կուղարկվեն Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ ահաբեկիչները մտադիր չեն Եվրոպայում հայտնվելու համար օգտվել ինքնաթիռներից, ինչը կապված է օդանավակայաններում առկա խիստ վերահսկողության հետ: