1430 դիտում
22:03 26-06-2014
Իսլամիստները Սիրիայում երեխաներից մահապարտ-ահաբեկիչներ են պատրաստել
Սիրիայում ոչ կառավարական զինված խմբավորումները մարտերում օգտագործում են նաև երեխաներին: Ծայրահեղական իսլամիստական խմբավորումները, ներառյալ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), 14-ամյա դեռահասների են հավաքագրել և ուղարկել վտանգավոր առաջադրանքներ կատարելու: Այս մասին նշել է Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը իր հրապարակված զեկույցում:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հարցազրույց են վերցրել 25 երեխայից և զինվորից, որոնք մանկուց ներգրավված են եղել Սիրիայի ռազմական հակամարտության մեջ: Նշված բոլոր անձինք կռվել են Սիրիական ազատ բանակի, Իսլամական ճակատի, ԻԼԻՊ-ի, «Ան-Նուսրա ճակատի», ինչպես նաև զինվորականների և ոստիկանության կողմից քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Ըստ իրավապաշտպանների` զինված խմբավորումները հաճախ այս երեխաներին պատրաստել են մահապարտ-ահաբեկչի առաքելության համար: Իսկ ավելի հաճախ` տղաները մասնակցել են մարտերին, աշխատել որպես դիպուկահար, լրտես, ռազմական գործողությունների թեժ պահին ռազմամթերք են տեղափոխել ռազմաճակատ, բուժել վիրավորներին: Իսկ աղջիկները հսկել են հսկիչ-անցակետը և պարեկություն արել քրդերի վերահսկողության տակ գտնվող փողոցներում:
[url=http:// http://ria.ru/arab_sy/20140623/1013229640.html]
[/url]ria.ru
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
16:01 21-08-2015
«Իսլամական պետություն»-ը ՄԻԱՎ-ով վարակված իր զինյալներին մահապարտ-ահաբեկիչներ է դարձնելու
1330 դիտում
21:14 24-12-2014
Իսլամիստները Սիրիայում ինքնաթիռ են խոցել
1251 դիտում
23:00 22-05-2015
Իսլամիստները Սիրիայում հիվանդանոց են գրավել
Այս բաժնից
757 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
880 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1078 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ