2992 դիտում
14:48 26-04-2017
Չեխական «Գրանդերա» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև ապրիլի 26-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։
Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցային լուսավորության արդիականացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարանի կառուցմանը։
Նոր գործարանի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք, իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում։
Լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամիսների ընթացքում։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի տարեկան 18 000 միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 400-ի։
Ներդրումային ծրագրի իրակակացման շրջանակում, ըստ անհրաժեշտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Գրանդերա» ընկերությանը աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության կողմից սահմանված օժանդակության գործիքակազմից։
Նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում եք ներդրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և աջակցություն ցուցաբերել»։
Նմանատիպ նյութեր
4216 դիտում
17:59 26-04-2017
Չեխական «Գրանդերա» ընկերությունը Հայաստանում լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն կհիմնի
4898 դիտում
15:20 26-03-2018
Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են