4678 դիտում
16:50 25-04-2017
Երիտասարդ ծանրորդները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների առաջնության արդյունքներով կազմավորվել են այս տարիքային խմբի տղաների եւ աղջիկների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն հունիսի 15-ից 23-ը Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Տղաների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.
«Առաջնությունը ցույց տվեց, որ ծանրորդները մարզվում են: Արդյունքներն այնքան էլ բարձր չէին, սակայն մոտ էին նորմալ համարվելուն: Ուրախալի է, որ մասնակիցների քանակն է ավելացել: Այժմ ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում նախ՝ Ուկրաինայում, ապա՝ Աբովյանում եւ Ծաղկաձորում: Հավաքներին հրավիրվելու է ութ ծանրորդ, որոնցից էլ կընտրվեն նրանք, ովքեր կմեկնեն Ճապոնիա: Պլանավորում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել 4-5 ծանրորդով», - տեղեկացրեց մարզիչը:
Մելիք Ղուկասյանը նշեց, որ աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը հիմնականում հայտնի է՝ Սիմոն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան: Բայց հավելեց նաեւ, որ եթե հավաքների ժամանակ այլ մարզիկներ էլ համապատասխան կիլոգրամներ բարձրացնեն, հնարավոր է՝ թիմի կազմն ընդլայնվի:
Նմանատիպ նյութեր
2086 դիտում
19:16 21-05-2021
Հայ ծանրորդները մեկնեցին Տաշքենդ՝ աշխարհի առաջնությանը
1853 դիտում
17:54 31-03-2021
Հայ ծանրորդները մեկնեցին Մոսկվա՝ Եվրոպայի առաջնությանը
1990 դիտում
17:40 22-03-2022
Ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
2332 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2539 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2572 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ