Ականի պայթյունի հետևանքով Լուգանսկում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ է զոհվել
Լուգանսկ քաղաքում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենան պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պայթյունի հետևանքով ԵԱՀԿ առաքելության մեկ ներկայացուցիչ է զոհվել: Տեղեկությունը հաստատել է նաև ԵԱՀԿ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ:
Պայթյունը տեղի է ունեցել Պրիշիբ գյուղի մոտակայքում:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ականը կարող էր տեղադրված լինել սադրիչ նպատակներով:
Պայթյունի մասին Սեբաստիան Կուրցը գրառում է կատարել Twitter-ում: