Լուգանսկում ուկրաինական ինքնաթիռը խփելու հետևանքով զոհվել է 49 դեսանտային
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ աշխարհազորայինների կողմից խփված ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովին։
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ֊ը հայտնել էր, որ ինքնաթիռում, ըստ տարբեր հաղորդագրությունների, գտնվել է 30֊ից 49 ուկրաինացի դեսանտային զինվորներ։
Իլ֊ 76 ռազմական ինքնաթիռն անձնակազմի փոխադրում էր իրականացնում, որում գտնվում էին զինծառայողներ, տեխնիկա, սարքեր և պարենամթերք։