Գիտնականները բողոքի ցույցեր են անցկացնում աշխարհի հարյուրավոր քաղաքներում
Այսօր ապրիլի 22-ին աշխարհի հարյուրավոր քաղաքներում գիտնականները ցույցեր են անցկացրել, բողոքելով գիտության նկատմամբ քաղաքական սահմանափակումների դեմ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39679595]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը:
Սա պատմության մեջ առաջին «Գիտնականների երթն» է, որն այս տարի անցկացվում է Երկրի օրը, և նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի խնդիրների վրա:
Երթի կազմակերպիչները նշում են, որ ցույցն ուղղված է միջազգային գիտական հանրության պաշտպանությանը:
Վիեննայում «Գիտնականների երթի» կազմակերպիչները կոչ են արել ակտիվորեն աջակցել իրենց շարժմանը:
[img]http://shamshyan.com/ups/images/051631800149288911677278.jpg[/img]
Լոնդոնում գիտնականները և նրանց համակիրները երթով անցել են գիտությունների թանգարանից մինչև խորհրդարանի շենքը: Մասնակիցներից շատերին մտահոգում է, որ քաղաքական գորրծիչները արժեզրկում են գիտական հետազոտությունները:
Գիտնականների ցույցեր են անցկացվել նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ հազարավոր մարդիկ մասնակցել են երթին բողոքելով «այլընտրանքային փաստերի» դեմ, որոնք հակադրվում են գիտական ձեռքբերումներին:
Սիդնեյում ցուցարարները փողոց են դուրս եկել սպիտակ խալաթներով, կոչ անելով քաղաքական գործիչներին աջակցել գիտական հանրությանը: Նրանք պարզել են պաստառներ՝ «Առանց գիտության՝ դա պարզապես հորինվածք է» և «Մեզ պետք են մտածողներ, ոչ թե հերքողներ»:
[img]http://shamshyan.com/ups/images/099194600149288913299965.jpg[/img]
Գլխավոր ցույցն անցկացվելու է Վաշինգտոնում: Ինչպես հայտնել են ցույցի կազմակերպիչները, այն ուղղված չի լինելու Թրամփի դեմ, չնայած, որ շարժումն ինքնին ծագել է որպես բողոք Թրամփի վարչակազմի գործողությունների դեմ: Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ չի հավատում գլոբալ տաքացմանը և այն համարում է խաբկանք: