Նեթանյահուն բացատրել է, թե ինչու է դեմ Իրանի հետ միջուկային գործարքին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի խաղաղ ատոմի հարցով համապարփակ համաձայնագիրը Թեհրանին հնարավորություն տալիս միջուկային ռումբ արտադրելու։ Այդ մասին նա նշել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի վարչակազմը Իսրյելի հետ տեսակետ է կիսում ընդհանուր սպառնալիքների հարցում։
«Գլխավոր մարտահրավերը նետում են Իրանի գլխավորությամբ ռազմատենչ շիաները և ԻՊ-ի գլխավորությամբ սուննիները։ Սակայն մեծագույն սպառնալիքը գալիս է հենց Իրանից։ Դա մի երկիր է, որն ունի նավթ և այլ պաշարներ, արտադրում է բարձր թիրախավորությամբ հրթիռներ, ինչպես նաև գտնվում է միջուկային ռումբի պատրաստման գործընթացի մեջ»,-ասել է նա։