583 դիտում
09:49 23-06-2020
ՀԾԿՀ-ն համաձայնություն չտվեց «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի և ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7007 դիտում
10:27 28-03-2017
«ՀրազՋԷԿ»–ն առաջիկայում կվաճառվի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»
916 դիտում
23:42 15-11-2022
Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»