Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ-ի մոտեցումը խոսում է միայն անպատասխանատվության մասին. Սերգեյ Ռյաբկով
Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչիի միջև։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելիս Ռյաբկովը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվության զգացում։
Նա ընդգծել է, որ Մոսկվան և Թեհրանը չեն կարող անտարբերություն ցուցաբերել ԱՄՆ-ի անպատասխանատու դիրքորոշման հանդեպ, որն ուղղակիորեն կարող է ազդել գործընթացի վրա։
Արաղչի, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնի նման քայլերը միջազգային գործարքի հարցումում նոր պայմաններ են թելադրում, ինչը անպատասխան չի թողնի Թեհրանը։
Հիշեցնենք, որ չնայած ՄԱԳԱՏԵ-ն հաստատել է, որ Թեհրանը հավատարիմ է համապարփակ համաձայնագրի բոլոր կետերի իրագործմանը, ամերիկյան ադմինիստրացիան նոր ռազմավարություն է որդեգրել՝ մերժելով ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունը։ Առաջիկա 60 օրերի ընթացքում Կոնգրեսը ամենայն հավանականությամբ նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ։