211652_close_icon
views-count306427 դիտում article-date 09:20 22-04-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan Patrol-ն ու 2 Opel-ներ. կա 3 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն վարել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 51-ամյա Լևոն Ղազարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa Patrol-ի վարորդի ինքնությունը ով դեպքի վայրից հեռացել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր