211652_close_icon
views-count59879 դիտում article-date 18:35 09-07-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel Vectra-ն և Ֆրանսիայի քաղաքացու Nissan Patrol-ը. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 15:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Nissan Patrol և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
 
Օպերատիվ է գործել նաև Ճամբարակի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
 
Oպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Մելս Հակոբյանը:
 
Վթարի մասին  1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով Ռ. Բոշյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Nissan-ի վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր