12159 դիտում
16:21 04-09-2015
Վահագն Հովնանյանի վերջին հրաժեշտի արարողության մասնակցողները քարացել էին բարերարի 12-ամյա թոռնուհու երգի կատարումից, ով հուզմունքը սրտում պապին հրաժեշտ տվեց նրա ամենասիրելի երգի կատարմամբ
Սփյուռքահայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մարմինը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից դուրս բերեցին իր սիրելի «Կիլիկիա» երգի հնչյունների ներքո։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երգը կատարում էր նրա 12-ամյա թոռնուհին, ինչը էլ ավելի էր հուզել ներկաներին։
Վահագն Հովնանյանին հրաժեշտ տալու էին եկել թե հասարակական, թե քաղաքական գործիչներ, ինչպես նաև նրա ազգականներն ու սովորական քաղաքացիներ։
Այսօր բարերարի մարմինը կտեղափոխեն Բեյրութ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա նրա հոգեհանգիստը, ինչից հետո Վ. Հովնանյանի մարմինը կտեղափոխեն Հայաստան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է Վահագն Հովնանյանը: Նրա մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել: Նա հայտնի էր Հայաստանում իր բարեգործական ծրագրերով, որոնք նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։
Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում Վ. Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։ 2000 թվականին ամուսինները Հայաստանում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։ Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։ Իսկ1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։ Վահագն Հովնանյանը արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր, Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներին: Ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար», նրան շնորհվել է Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակը, «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակը, «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակ:
[img]/ups/images/0345105001441369211781059.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը