Ռուսաստանը բռնազավթված Աբխազիայում դեսպանատուն է բացել
Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում «Աբխազիայի ուղղությանը»։ Նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Աբխազիայում գտնվող ՌԴ-ի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնել է aliq.ge-ն:
Ռուսաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարը Սուխումիում մասնակցել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը:
«Սուխումիի կենտրոնում բացված Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների համար բոլոր պայմանները ստեղծված են։ Աբխազիայում մեր դեսպանատան չափերը ռուս-աբխազական հարաբերությունների ցուցիչն են․ Դա ևս մեկ անգամ ընդգծում է մեր դաշնակիցներ լինելու հանգամանքը»:
Վրացական interpressnews պարբերականը գրում է, որ բռնազավթված Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան իր հերթին ավելացրել է՝ Սերգեյ Լավրովի նախորդ այցից հետո երկրում կարևոր փոփոխություններ են իրականացվել: