Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլևս չի աշխատում SAS-ում. մանրամասներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների և ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:
Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:
Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:
[b]Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:[/b]
Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:
[b]Որևէ ձևով չպատժեցի՞ն ձեզ:[/b]
Չէ, չէ, չեն պատժել:
[b]Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:[/b]
Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:
[b]Դո՞ւրս եք եկել աշխատանքից:[/b]
Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:
[b]Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:[/b]
Հիմա չեմ ուզում աշխատել, չեմ աշխատում:
Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]