211652_close_icon
views-count27535 դիտում article-date 01:36 06-04-2014

35-ամյա վարորդը Mercedes-ով Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել ԱՄՆ 3 քաղաքացու. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ու շտապօգնության բրիգադները 3 հոգուն էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևորը: Վթարի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին: Քիչ առաջ Mercedes-ի վարորդին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները մեծ դժվարությամբ պահեցին, բարկացած ժողովրդից և նրան տեղափոխեցին ոստիկանության կենտրոնականի բաժին: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Խուզարկությամբ Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերվել է 23 AS 001 համարանիշներ, իսկ ավտոմեքենայում 35-ամյա Աշոտ Գևորգյանի անվամբ անձնագիր, վարորդական իրավունքի վկայական: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանվել են վրաերթից հետո: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նշված համարանիշները պատկանում են Mercedes-ին և այն ում անունով է հաշվառված: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 3 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վրաերթի ենթարկվածները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, և այս պահին հաջողվել է պարզել միայն նրանց անուն ազգանունը նրանք են՝ Քամերոն Ջորջինը, Լիեմ Զաաջերին և Զաքարի Գոլդարյանին: Ոստիկանությունը պարզում է վարորդի և նրա վիրավոր ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից