3512 դիտում
10:16 13-04-2017
Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը պաշտոններ կստանձնեն ՊՆ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Վերջինս հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Իսկ գիտության և կրթության հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արտակ Դավթյանը շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին ու նոր պաշտոն կստանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ նա ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ միասին շուտով հավանաբար կգործուղվի պաշտպանության նախարարություն, որպես փոխնախարար:
Արտակ Դավթյանն այդ գերատեսչությունում կհամակարգի կրթության ոլորտը, իսկ Արտակ Զաքարյանը՝ արտաքին կապերը: Վերջինս ՊՆ-ում կզբաղեցնի նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի տեղը, որն արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է: Իսկ հիմա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդամենը երկու տեղակալ ունի՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փափախչյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
842 դիտում
17:27 07-10-2014
Արտակ Դավթյանն ընդունել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»