Ադրբեջանի զինուժը գիշերը ձեռքի հակատանկային նռնականետ ու դիպուկահար հրացաններ է կիրառել. ԱՀ ՊԲ
Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/022743700149258216854527.jpg[/img]