211652_close_icon
views-count4610 դիտում article-date 09:02 06-05-2016

Ադրբեջանի զինուժը կիրառել է 82 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Նմանատիպ նյութեր