Դանիայում առաջատարների խաղի ժամանակ երկրպագուները խաղադաշտ են նետել սատկած առնետներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դանիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական` «Բրոնդբյու»-«Կոպենհագեն» խաղում դաշտի տերերի երկրպագուները խաղադաշտ են նետել սատկած առնետներ:
Միջադեպը տեղի է ունեցել 85-րդ րոպեին, երբ «Բրոնդբյուն» արդեն զիջում էր հաշվի մեջ: Հյուրերի ֆուտբոլիստները փորձել են առնետները նետել դաշտի եզրագծից դուրս:
«Բրոնդբյուի» ղեկավարությունը դատապարտել է իր երկրպագուների վարքագիծը և խոստացել գտնել մեղավորներին ու վերջիններիս մուտքը դեպի մարզադաշտ փակել: