Հայաստան-Բելառուս. Խաղի ժամանակ երկրպագուն ջահով ներխուժում է խաղադաշտ. տեսանյութ
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/25/80639/]հանդիպման[/url] (0:0) 2-րդ խաղակեսում խաղադաշտ է ներխուժեց ջահը ձեռքին մի երկրպագու, որի պատճառով խաղը կարճ ժամանակով ընդհանտվեց, մինչև ոստիկանները կարգազանց երկրպագուին դուրս բերեցին: Մինչ ոստիկանների կողմից դուրս բերելը երկրպագուն միջնամատ է ցույց տվել մարզադաշտի կառավարական օթյակի ուղղությամբ, որտեղ նստած է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Երկրպագուն, որը ենթադրաբար ՖԱՖ-ի անդամ է եղել, դրանով իր բողոքն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդրացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեությունից: Մեր տեղեկություններով, նրան արդեն ազատ են արձակել:
Տեսանյութը` [url=https://www.youtube.com/watch?v=GMAFMnCEzmU]Armlur.am[/url]-ի