Դատարանը չի արգելել ընդդիմադիր գործչին վարչական իրավախախտումներ անել
Մոսկվայի դատարանը հրաժարվել է քննել Պատիժների կրման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) միջնորդությունը, որով վերջինս պահանջում էր պարտավորեցնել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին վարչական իրավախախտումներ չանել: Այս մասին հայտնում [url=http://www.bbc.com/russian/news-39619804]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Դատարանի մամլո խոսնակ Վիկտոր Վասիլևի խոսքով՝ դատարանը չի քննել ՊԿԴԾ-ի պահանջը՝ Ալեքսեյ Նավալնիին վարչական իրավախախտումներ չանել պարտավորեցնելու մասին, քանի որ դրա համար հիմքեր չկան:
Այդպիսի պարտավորություն, համաձայն ՌԴ քրեադատավարական օրենսգրքի, հնարավոր է կիրառվի այն դեպքում, երբ պայմանական դատապարտվածը չի կատարում դատավճռի պահանջները: Դա թույլ է տալիս ՊԿԴԾ-ին նոր իրավախախտումների դեպքում դիմել դատարան պայմանական պատիժը ազատազրկմամբ փոխարինելու պահանջով:
ՊԿԴԾ-ն խնդրել է Նավալնիի վրա լրացուցիչ պարտավորություններ դնել անցյալ շաբաթ: Խնդրանքի հիմնավորումը եղել էր այն, որ Նավալնին դատապարտվել էր 15-օրյա կալանքի՝ մարտի 26-ին հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությանը դիմադրելու պատճառով:
Երկրորդ վարչական ակտով Նավալնիին նշանակվել էր տուգանք՝ 20 հազար ռուբլու չափով՝ զանգվածային միջոցառումների կանոնները խախտելու համար: Նավալնին չի ընդունել իրեն մեղավոր չի համարել: