Հայանիստ գյուղում տրակտոր է այրվել
Ապրիլի 17-ին՝ ժամը 13:24-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածին փողոցում այրվում է տրակտոր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հայանիստ գյուղի լուծարված «Մասիս-2» ՓԲԸ-ի տարածքում այրվում է չշահագործվող T-85 մակնիշի էքսկավատորի դիմային հատվածը և երկու անվադողերը (մեկը՝ ամբողջությամբ, մյուսը` մասնակի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:01-ին: