Կիմ Չեն Ինը աջակցություն է հայտնել Բաշար Ասադին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված իր ուղերձում քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծումը և իր զորակցությունը հայտնել նրան, հաղորդում է Ronhap գործակալությունը։
Ինը այդ հրթիռակոծությունն անվանել է «ներխուժման հիմար գործողություն՝ ԱՄՆ-ի կողմից»։
«Մենք մեկ անգամ ևս մեր վճռական աջակցությունն ենք հայտնում սիրիական կառավարությանն ու այդ ժողովրդին արդարության հասնելու հարցում»,-ասել է հյուսիսկորեացի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ամերիկյան ավիակրից ապրիլի 7-ի գիշերը հրթիռակոծվել էր Հոմս նահանգում տեղակայված սիրիական կառավարական ուժերին պատկանող ավիաբազան։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ասադի զորքերը քիմիական հարձակում իրականացրեցին Իդլիբ նահանգի բնակավայրերից մեկի վրա, ինչի հետևանքով էլ մոտ 100 խաղաղ բնակիչ զոհվեց։