1937 դիտում
12:50 17-04-2017
ՀՀ ԱԻ Նախարարն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության համակարգողին
Այսօր՝ ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոյանովիցին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում:
Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները:
Անդրադարձ եղավ նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Նշենք, որ Ս.Ստոյանովիցը կայցելի նաև Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային և մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
15:33 23-07-2019
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»