1620 դիտում
19:00 18-01-2017
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը կարևորել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ