211652_close_icon
views-count27432 դիտում article-date 09:45 17-04-2017

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 17 փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել թիվ 3 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ։ Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 6 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, այնուհետև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված փողոցի թիվ 23 տանը և դրան կից օժանդակ շինությունում, որը պատկանում է Ազատ Խլեպչյանին, և 25 տան՝որը պատկանում՝ է Հարություն Քոչարյանին, տանիքներում։ Հրշեջ-փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով նախ կանխվել է կրակի տարածումը, իսկ հետո ամբողջովին մարվել այն։ Դեպքի վայրում աշխատում էին նաև ԱԻՆ ՓԾ օրվա պատասխանատու, Փրկարար ծառայության գնդապետ Արտավազդ Դավթյանն ու Երևանի Փրկարար վարչության պետի տեղակալ, Փրկարար ծառայության մայոր Դավիթ Գրիգորյանը։ Հրշեջների կանչով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև էլեկտրոցանցի, «Հայռուսգազարդ»-ի և 1-03 շտապօգնության օրվա հերթապահները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր