Զինված միջադեպեր են գրանցվել թուրքական հանրաքվեի ընթացքում. 2 զոհ, 1 վիրվոր
Թուրքական աղբյուրները հաղորդում են քվեարկության ընթացքում երկրի արևելքում տեղի ունեցած զինված միջադեպերի մասին:
Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում այսօր կեսօրին ծագած փոխհրաձգության հետանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը:
Փոխհրաձգությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վեճի ժամանակ գյուղապետի որդին հրազեն է կիրառել:
Անացած գիշեր էլ Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները գնդակոծել էին իշխող կուսակցության պատկանող ավտոբուսը: Հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: