Հյուսիսային Կորեան ձախողել է «Մուսուդան» հեռահար հրթիռի փորձարկումը
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ իր հարևան Հյուսիսային կորեան ևս մեկ անհաջող կերպով բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հարավային Կորեային ՊՆ-ն, սակայն, հրաժարվել; է նշել, թե ինչ տիպի հրթիռ է փորձարկվել:
Ըստ հարավկորեական ռազմական աղբյուրների տվյալների՝ խոսքը գնում է «Մուսուդան» հեռահար հրթիռի մասին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Փհենյանը «Մուսուդան»-ի 3 անհաջող փորձարկում արդեն կատարել է: