Թուրքիայում մեկնարկել է Սահմանադրության հանրաքվեն
Այսօր՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում մեկնարկել է կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն:
Երկրի 81 նահանգներից 33-ում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին:
Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 55 մլն քաղաքացի, հայտնում է TACC-ը: