Եգիպտոսում անցկացվող Սահմանադրության հանրաքվեն վախի մթնոլորտում է սկսվել
Հունվարի 14-15-ը Եգիպտոսում նոր Սահմանադրության հանրաքվե է անցկացվում, որը սկսվում է վախի մթնոլորտում: Ամբողջ երկրով մեկ 160 հազար զինվոր և 200 հազար ոստիկան հսկում են ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press-ը:
Տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները կոչ են անում բոյկոտել քվեարկությունը, սակայն չեն կարող տեղեկատվորեն դիմադրել պետական քարոզչությանը, որը կոչ է անում քվեարկել հանուն անվտանգության և կայունության:
Հեռանալու կոչ պարունակող պաստառների համար սպառնում է ձերբակալություն: Բացի այդ, իշխանությունները սպառնացել են դատի տալ ինտերնետ-սրճարանների, տպագրատների սեփականատերերին, եթե նրանց ռեսուրսներն օգտագործվեն հանրաքվեի դեմ քարոզ տանելու համար:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել Եգիպտոսում շարունակվող ձերբակալությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: