211652_close_icon
views-count7006 դիտում article-date 10:15 16-04-2017

Այսօր Սուրբ Զատիկ է

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/15/1064530/]Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը[/url] նշում է այսօր` ապրիլի 16-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Նմանատիպ նյութեր