Իրանում ջրհեղեղներ են. զոհերի թիվն անցել է 3 տասնյակից
Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։
Այդ մասին հայտնել է Իրանի Արտակարգ իրավիճակների հարցերով կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը, փոխանցում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ անձրևները չեն դադարել հինգշաբթի օրվանից երկրի 4 նահանգներում՝ Արևմտյան ու Արևելյան Ադրբեջանում, Քրդստանում ու Զանջանում։
Զոհերի մեծ մասը Արևելյան Ադրբեջան նահանգից են։