Չիլիում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում հերթական ուժգին երկրաշարժն է եղի ունեցել, հաղորդում է Tass գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի հյուսիսում գտնվող Սան-Պեդրո-դե-Ատակամա քաղաքի մերձակայքում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է նշված քաղաքից 67 կմ հեռավորության վրա գտնվող 5 հազար բնակչություն ունեցող փոքրիկ ավանում, հիպոկենտրոնը գտնվլ է 135 կ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։