211652_close_icon
views-count3508 դիտում article-date 11:30 15-04-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 43.5 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ

Ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,571,068 դոլար 485,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,817,895 ԱՄՆ դոլար 487,04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,357,917 եվրո 513,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,018,438 եվրո 517,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 769,961,153 ՌԴ ռուբլի 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 414,610,393 ՌԴ ռուբլի 8,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.5 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր