3222 դիտում
11:46 29-08-2015
Վերջին շաբաթում բանկերը տեղաբաշխել են 37 մլն ԱՄՆ դոլար
Օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,507,728 դոլար 482.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 144,348,563 ԱՄՆ դոլար 485.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,300,000 ԱՄՆ դոլար 483.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 95,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,401,930 EUR 548.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,648,649 EUR 559.63. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,012,394,799 ռուբլի 6.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 460,312,462 ՌԴ ռուբլի 7,13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:
[b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
11:23 03-10-2015
Վերջին 1 շաբաթում բանկերը տեղաբաշխել են 31,5 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ
7950 դիտում
23:01 13-08-2016
Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 68.6 մլն ԱՄՆ դոլար
5651 դիտում
19:03 20-08-2016
Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 68.6 մլն ԱՄՆ դոլար
Այս բաժնից
676 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
619 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են