211652_close_icon
views-count5612 դիտում article-date 21:30 14-04-2017

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Ապրիլի 14-ին, ժամը 18:24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի տներից մեկի բակում ծառը թեքվել է էլ. սյան վրա, ինչի հետևանքով տունը հոսանքազրկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակի էլ. լարերից կտրել և հեռացրել են ծառը մոտ 15 մետր։ *** Ապրիլի 14-ին, ժամը 16:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 1-ի նրբանցքի մոտակայքում անձրևների և ձյան հալոցքի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը բարձրացել է և դուրս եկել ափերից: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրի մակարդակն իջել է. վտանգ չկա: Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀՎ պետին ու փոխքաղաքապետին: *** Ապրիլի 14-ին, ժամը 15:28-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հացավան գյուղում տեղացած անձրևների և ձյան հալոցքի հետևանքով Սիսիան գետի ջրի մակարդակը բարձրացել է և վնասել մոտակա ցանքատարածքները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գետը վարարել է, սակայն չի վնասել գյուղի դաշտերը: Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետերին: ***

Նմանատիպ նյութեր