Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մարտի 26-ին, ժամը 19.43-ինահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քղաի «Մաշտոցներ» հուշարձանի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում` թեքվելով դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ՈՒազ» մակնիշի 34 SD 443 պ/հ-ի ավտոմեքենան: